Մեր մասին

Մեր մասին

Astvacuhi.am կայքում դուք կարող եք օգտվել լավագույն
բյութի-մասնագետների ծառայություններից։ Մեկ հարթակում մենք հավաքել ենք ամենատարբեր ոլորտների լավագույն մասնագետներին։ Գնային Ֆիլտրի և մասնագետի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկության միջոցով հնարավոր է գտնել Ձեր նախընտրած դիմահարդարին, մատնահարդարին կամ վարսահարդարին։ Մասնագետների կատարած աշխատանքները ներկայացված են կայքում, որոնց միջոցով կստանաք ամբողջական պատկերացում մասնագետի աշխատանքի վերաբերյալ։

Յուրաքանչյուր կին գիտի, թե որքան բարդ է գտնել լավագույն մասնագետի, ում մոտ կցանկանար վերադառնալ նորից ու նորից։ Իհարկե, հնարավոր է ծախսել շատ ժամանակ՝ այցելելով գեղեցկության սրահներ կամ հարցնելով ընկերուհիների խորհուրդները, սակայն փաստ չէ, որ նրանց դուր եկած մասնագետները դուր կգան նաև Ձեզ։

Փորձե՛ք գտնել Ձեր մասնագետին մեր ժամանակակից հարթակում, որտեղ նախօրոք կարող եք իմանալ ծառայության արժեքն ու տեսնել մասնագետների կատարած աշխատանքները։

Պարզապես թողե՛ք հայտ՝ նշելով Ձեր անունը, հեռախոսահամարն ու էլ․ հասցեն։ Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ 5 րոպեի ընթացքում և կամրագրի այցելությունը՝ Ձեր նախընտրած մասնագետի մոտ, Ձեզ հարմար ժամանակ։

Ցանկության դեպքում իրականացնում ենք մասնագետների այցելություն հաճախորդների տուն։

Խնայե՛ք ձեր ժամանակը և այն ծախսեք ձեզ առավել խնամված, իսկ ձեր կարպարն ավելի վառ դարձնելու համար։

Միայն ստուգված մասնագետներ
Lուրջ մոտեցում անձնակազմի ընտրությանը: Նախքան մասնագետին գրանցելը կայքում անցկացվում է որակավորման, (լիցենզիայի) ստուգում:

Աջակցություն 24/7
Մեր օպերատորը կօգնի Ձեզ  առաջացած հարցերի շուրջ: Աջակցություն մասնագետի հետ իրար չհասկանալու, աշխատանքից բողոքների, արձագանքների և առաջարկների դեպքում:

Ունեք՞ հարցեր Գրեք մեզ

Խնայեք Ձեր ժամանակը

Վստահեք մեր աշխատակիցներին լավագույն մասնագետներին փնտրելու և գրացման գործընթացը ձեր փոխարեն արագ կազմակերպելու գործում։