Հետաքրքիր է

Հարցեր, որոնք մեզ հուզում են.մեկնաբանում են հոգեբանները..

By 29.01.2019 Փետրվարի 8th, 2019 No Comments

Միշտ խոսում ենք կնոջ արտաքին գեղեցկության մասին, պարզաբանում այն արտաքին թերությունները, որոնք դուր չեն գալիս տղամարդկանց, կամ առհասարակ հասարակությանը: Հաճախ մոռանում ենք ներքին գեղեցկության և դրա կարևորության, անհրաժեշտության մասին: Արտաքին գեղեցկությունը երբեք լիարժեք չէ առանց ներքինի, հենց վերջինս է դարձնում աչքերն արտահայտիչ, իսկ կնոջը՝ հետաքրքիր: Ներքինից հարուստ, գեղեցիկ կինն առանձնանում է աչքերի մի տեսակ խորհրդավոր փայլով:

Ամերիկացի հոգեբան Ռոջերսը պնդում էր, որ անձի «ես»-ի ձևավորման մեջ կարևոր է ինքնագնահատականը. դրանում արտահայտվում է անձի ինքնությունն ու էությունը:

Ռոջերսը կարևորում էր ներկայի դերը: Ըստ նրա՝ մարդիկ պետք է սովորեն ապրել ներկայով, գիտակցեն և գնահատեն իրենց կյանքի ամեն րոպն և միայն այդ դեպքում լիարժեքորեն կապրեն ու կկարողանան խոսել անձի լրիվ իրականցման մասին: Ինքնագնահատականի ձևավավորման գործընթացում անքակտելի դեր ունեն արտաքինն ու ներքինը, սրանք ակտիվ մասնակցություն ունեն   անձի կերտման գործընթացում:

Խոսելով միևնույն կամ արդի թեմաների շուրջ տարբեր հոգեբանների հետ՝ ներկայացնելով հոգեբանների մեկնությունների շարքը, նպատակ ունենք հանրամատչելի տարբերակով ներկայացնել ՝ գտնելով մեզ և Ձեզ հուզող հարցերի պատասխանները:

Հարցերին այս անգամ պատասխանել է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Յաղջյան.

-Ինչպե՞ս է ձևավորում մարդու ինքնագնահատականը:

Ինքնագնահատականի մասին խոսելիս գլխավորող դերում է ինքնաիրացումը։

Խոսելով «Ես» կոնցեպցիայի մասին առաջնային է թե՜ ի՞նչ կարևորություն ենք տալիս ինքներս մեզ, և արդյո՞ ք ընդունում ենք մեզ այնպիսին ինչպիսին կանք։

Ինքնագնահատականը անմիջականորեն կապված է «Ինքնահարգանքի» զգացման հետ, միշտ չէ, որ մենք հասկանում ենք այդ բառի նշանակությունը՝ խառնելով սերը հարգանքի հետ։ Չէ՞ որ եթե սիրում և գնահատում ենք մեզ, ապա գտնվում ենք հոգեկան ներդաշնակության մեջ։

Հարկ է նշել, որ մերօրյա իրականությա մեջ, բախվելիս ինքնագնահատական ասվածի հետ կարևոր է հաշվի առնել սոցիալականացման մեծ դերը։ Այն թե ինչպես ենք մենք մեզ ընկալում և գնահատում փոխանցվում է դիմացիններին, ինքնարտահայտվում և ընդունվում սոցիումի կողմից, որն էլ բերում է մեր բարձր կամ ցածր ինքնագնահատականի ձևավորմանը։

Այսպիսով կարևոր է!

  • Գնահատել և ընդունել մեր «Ես»ը
  • Հպարտանալ, անգամ փոքր հաջողություններով
  • Կարևորել մեր դերը հասարակությունում
  • Դադարել համեմատվել ուրիշների հետ, չէ՞ որ մենք յուրահատուկ ենք և գեղեցիկ մեր իսկ տեսակի մեջ։

-Մարդու արտաքին տեսքը հարթելը, գեղեցկացնելը այժմ ավելի հեշտ է. կան բազմաթիվ «բյութի մասնագետներ», բայց դա միայն բավարա՞ր է, ի՞նչն է կնոջը դարձնում ինքնավստահ:

Այո´ այժմ նորարարությունների և հնարավորությունների դարաշրջան է, բայց արդյո՞ք այն գեղեցկությունը, որը արհեստական է առավել ընդունելի և ցանկալի է։

Կարևորը գեղեցկության ստանդարտների հետևից վազքի ընթացքում չկորցնել մեր «Տեսակ» ասվածը, քանզի յուրաքանչյուր անձ անհատ է, ինչն էլ կարելի է նկատել մերօրյա որոշ «Beauty» մասնագետների աշխատանքներում, ովքեր ջանում են ընդգծել բնական գեղեցկությունը և անհատականությունը։

Ինքնավստահ կին, այն էլ, չափազանց ինքնավստահ կին լինելը խոսում է արդեն իսկ անվստահ լինելու մասին, կոմպլեքսների և անվստահությունը նրանք թաքցնում են ակնհայտ համարձակ և որոշակի ագրեսիվ պահվածքի ներքո։

-Արդյո՞ք մարդու արտաքին տեսքն  ինչ-որ ձևով ազդում է նաև իր պահվածքի, շարժուձևի վրա:

Ինքնավստահության գործում կարևոր դեր ունի մեր ընտրած հագուստը․ ճիշտ ընտրված և անհատականությունը ընդգծող հագուստը խոսում է մեր փոխարեն։

Ինքնավստահ կնոջը մատնում է իր կեցվածքը և քայլքը։ Սլացիկ և ինքնաբավ կեցվածքը հատկանշական է վերջիններիս համար։

Մարդու արտաքինը, կամ այսպես ասված արտաքին տվյալներով գոհ լինելը ուղիղ համեմատական է իր պահվածքի և վարքի հետ, այստեղ մենք ևս խաչվում ենք ինքնավստահ լինելու հետ։ Արտաքինից դժգոհ, կոմպլեքսավորված անձը կառանձնանա իր ընկճված և լարված պահվածքով։ Մինչդեռ հակառակ դեպքում տարբերությունը ակնհայտ կլինի։

Հեղինակ՝ Էլիզա Բալայան

ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 5 րոպեի ընթացքում

×
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 30 րոպեի ընթացքում


×