Հայտնիներ

Մարդն ամեն հոգեվիճակում կարող է հայտնվել. Էվա Խաչատրյան

By 30.01.2019 Փետրվարի 8th, 2019 No Comments

Մի շարք սերիալներից և հեռուստանախագծերից հայտնի, Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը կիսվել է մասնագիտական հաջողությունների, խնդիրները շրջացելու իր մեխանիզմներով և ոչ միայն:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի դերը:

Բոլոր դերերս սիրով եմ կերտել ու կերտում: Սիրում եմ ստեղծագործական ընթացքը, կառանձնացնեմ «Սև արկղ» ներկայացման մեջ Աննայի կերպարը, որը շա՜տ սիրեցի:

Արվեստը սիրում է ազատություն, կա՞ ինչ-որ «խենթություն», որ հանուն դերի նույնիսկ չեք անի:

Դա շատ հարաբերական հարց է, գուցե լինեն երևույթներ, որոնց չդիմեմ, վերջիվերջո մենք անհատներ ենք, ինչպես բոլորը միս և արյունից, ունենք վախեր, ինչպես բոլորը:

Համաձա՞յն եք, որ ստեղծագործող, արարող մարդկանց համար աշխատանքը պարզապես աշխատանք չէ, և չի սահմանափակվում միայն այդ տարածքում, Ի՞նչ է Ձեզ համար բեմը:

Այո, դա այդպես է: Ստեղծագործող մարդիկ միշտ այդ պրոցեսի մեջ են, դա ապրելակերպ է: Աշխատանքը՝ մեծագույն սեր, նվիրում, տարերք, ազատություն, ճախրանք… Բեմն իմ օդն է, ազատ շունչը, վայելքը, թռիչքը, միևնույն ժամանակ՝ վայրէջքը:

Ի՞նչն է կնոջը գրավիչ դարձնում:

-Կարծում եմ աչքերը:

Ի՞նչ հատկանիշներ, որակներ են կարևոր, հաջողակ դերասան լինելու համար, կամ հազարի մեջ աչքի ընկնելու համար:

Կարծում եմ տաղանդը, աշխատասիրությունը, նվիրումը և բնության կողմից տրված առանձնահատկությունները, որոնք միայն քոնն են՝ շարմ, աստղ, ինչպես կուզեք այդ հատկանիշներն անվանեք:

Տղամարդ և կին հարաբերություններում ի՞նչն եք կարևորում:

Ունենալ նույն նախասիրությունները, հարգանքը և սերը:

-Խնամված արտաքի՞ն, թե՞ հարուստ ներքին:

Երկուսը մեկում:

-Բավական ինքնավստահ, և համարձակ եք, ինչպե՞ս կարելի է հասնել այդ հոգեվիճակին:

Դա ինքնըստինքյան ձևավորվել է տարիների ընթացքում, հատուկ չեմ ստեղծել:

Դուք նշել եք, որ կին եք, որը չի վախենում խնդիրներից, ինչպե՞ս հաղթահարել խնդիրները, ունեք ինչ-որ մեխանիզմ:

– Պարզապես պետք է գիտակցաբար մոտենալ հարցերին, վստահել ուժերիդ, և գիտակցել, որ ամեն բան անցողիկ է, միայն արժեքավոր արարքներն են մնայուն: Մարդը ամեն հոգեվիճակում կարող է հայտնվել, պարզապես պետք է կարողանալ գտնել ճիշտ ելք, յուրաքանչյուր դեպքում դրանից ավելի ես ուժեղանում:

Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Դուք ըմբոստ եք, այս բնավորության գիծը օգնու՞մ, թե՞ խանգարում է

– Այս հատկանիշը և՛ օգնում, և՛ խանգարում է:

Որքան էլ պահանջկոտ լինես սիրո մեջ քեզ կամ սիրում են, կամ՝ ոչ. թափանցիկ եք միշտ հանրության առաջ, կիսվում եք Ձեր անձնական ինչ-ինչ հարցեր, Ինչպե՞ս չհիասթափվել, չկոտրվել, շարժվել առաջ:

Միշտ առաջ, ոչինչ կանգ չի առնում, ժամանակն առաջ է ընթանում, պարզապես միշտ ինքդ քեզ պետք է մնաս հարազատ:

– Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Մասնագիտությանս ճիշտ ընտրությունը, թատրոնը, ընկերներս:

-Կա՞ն ինչ-որ խոսքեր, որոնք Ձեզ մոտիվացնում են:

Ո՛չ, այդպիսի խոսքեր չունեմ:  Ես մոտիվացվում եմ կյանքի պարգևած յուրաքանչյուր վայրկյանից, իմ աշխատանքից, ընկերներիցս, ծնողներիցս, իմ մեկ տարեկան եղբոյրից, և մի շարք այլ էմոցիաներից:

Լուսանկարները՝ Էվա Խաչատրյանի անձնական արխիվից.

Հեղինակ՝ Էլիզա Բալայան

ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 5 րոպեի ընթացքում

×
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 30 րոպեի ընթացքում


×