Դառնալով   Astvacuhi.am-ի օգտագեր՝ Դուք ընդունում եք սույն համաձայնագրի պայմանները:

  1. Դուք պարտավորվում եք՝

1.1  Մեր աշխատակիցներին տրամադրել  Ձեզ աշխատանքային հասցեն  և արդյո՞ք  անհրաժեշտության դեպքում պատրաստ եք այցելել հաճախորդի կողմից նշված հասցե:

1.2 Մեր աշխատակիցներին ներկայացնել մասնագիտությունը հաստատող վկայական, կամ  հավաստող փաստաթուղթ:

1.3  Ձեր ծառայությունների գնացուցակը:

1.4 Կայքում տեղադրելու համար ուղարկել Ձեր աշխատանքների լուսանկարները: Աշխատանքները բացառապես պետք է լինեն Ձերը, նկարների որակն ու բովանդակությունը պետք է համապատասխանի կայքի չափանիշներին, այլապես կպահանջվի ուրիշ լուսանկարներ:  Մեզ դիմելով Դուք հնարավորություն կունենաք փոխել լուսանկարները, գները:

  1. Համագործակցության պայմաններ.

2.1 Հաճախորդներից պատվերներ ստանալու եք մեր միջոցով. զանգով կամ էլ. փոստով:

2.2 Մեր աշխատակիցը կազմակերպելու է այցելությունը՝ հոգալով  բոլոր հարցերը (ժամ, տեղ, գին):

2.3 Յուրաքանչյուր պատվերի 10%ը  մեր շահույթն է, որի փոխանցումը կկատարվի կամ փոխանցում հաշվեհամարին, կամ առձեռն տարբերակով:

2.4 Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների սպասարկման որակը՝  մշակելով հնարավոր բոլոր տարբերակները Ձեր հարմարավետության համար: Կայքում հաճախորդն ունի մասնագետի աշխատանքը գնահատելու հնարավորություն:

  1. Պարտավորվածություն.

3.1 Չի կարելի տրամադրել հաճախորդներին Ձեր կոնտակտային տվյալները հաջորդ այցելությունները Astvacuhi.am-ն շրջանցելով կազմակերպելու նպատակով: Այդ դեպքում մենք իրավունք ենք մեզ վերապահում Ձեզ հեռացնել ցանցից:

3.2Astvacuhi.am կայքում տեղադրված ցանկացած նյութ պաշտպանված է հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով և հանդիսանում է Astvacuhi.am-ի սեփականություն:

3.3 Մասնագետների և հաճախորդների միջև ծագած վեճերի համար մենք   պատասխանատվություն չենք կրում:

4.Փոխշահավետ համագործակցություն.

Համագործակցության նպատակներով մասնագետները կարող են իրենց սոցիալական  հարթակներում տարածել Astvacuhi.am-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը՝ հնարավորինս հրավիրելով  նոր մարդկանց: