Հայտնիներ

Ոչ պակաս ուժեղ զենք է կնոջ ժպիտը. Անի Դաշյան

By 26.01.2019 Փետրվարի 8th, 2019 No Comments

Տարիներ շարունակ թովիչ ձայնով, հաճելի արտաքինով և իրեն բնորոշ անմիջականությամբ Անի Դաշյանը զարդարում էր հեռուստաեթերը: Աչքերում մշտապես փայլ, կայծ և եռանդ. այս հատկանիշների շնորհիվ հաղորդավարուհին ոչ միայն հիշվեց հեռուստադիտողի կողմից, այլև ձեռք բերեց հավատարիմ ունկնդիրներ, որոնք սպասում են հաղորդավարուհու եթեր վերադարձին:

-«Կարմիր շրթներկ» հաղորդումից հետո, կարծես, որոշ ժամանակ ընդմիջեցիք: Պատրաստվու՞մ եք վերադառնալ հեռուստաեթեր:

-Դադարը կարծում եմ հարգելի էր, քանի որ այդ ընթացքում ձեռք բերեցի իմ ընտանիքը, որը կյանքում ամենակարևորն է։ Հիմա արդեն նոր ուժերով պատրաստ եմ վերադառնալ իմ գործին։

-Ի՞նչ դեր ունի կարմիր շրթներկը կնոջ կյանքում, և առհասրական այն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել:

-Կարմիր շրթներկը կնոջ ամենակարևոր «զենքերից» մեկն է։ Եթե տվյալ պահին չունես տրամադրություն, ինքնավստահ չես, կյանքը սև ու սպիտակ է թվում կամ պարզապես ուզում ես գրավել նրա ուշադրությունը,ապա շատ արագ վերցրու հայելին ու քսիր կարմիր շրթներկ, իսկ դրական արդյունքը երկար չի սպասեցնի:

-Երկար ժամանակ կնոջ խնամքի վերաբերյալ ժամանցային հաղորդում եք պատրաստել, Ձեր կարծիքով Ի՞նչն է կնոջը գրավիչ դարձնում:

-Կնոջը գրավիչ է դարձնում նրա խնաված տեսքը, կիրթ լինելը, կնոջը վայել պահվածքը և որ ամենակարևորն է՝երջանկությունից փայլող աչքերը։

Ունե՞ն կանայք այնպիսի որակներ, որոնք կկարողանա օգտագործել որպես «զենք»:

-Այո, իհարկե և դրանք շատ են։Օրինակ՝խոհեմությունը կարող է կնոջ համար «զենք» ծառայել, բայց այդ խոհեմությունը ձեռք բերելու համար շատ տարիներ են անհրաժեշտ ու կյանքի փորձ։ Ոչ պակաս ուժեղ զենք է կնոջ ժպիտը, որի շնորհիվ կարելի է զավթել տղամարդու սիրտը և ոչ միայն:

-Ի՞նչ է փոխվում կնոջ կյանքում՝ փոքրիկի ծնունդից հետո:

-Երեխայի ծնունդից հետո ոչ թե կյանքում ինչ-որ բան է փոխվում,այլ հենց կյանքդ է ամբողջովին փոխվում.վերաիմաստավորվում է։

-Մարդիկ սիրում են ասել, որ արտաքին տեսքը երկրորդական է, առաջնայինը հոգու գեղեցկությունն ու մարդկային արժեքներն են: Ի՞նչ եք Դուք կարծում:

-Ես կարծում եմ,որ հավասարապես երկուսն էլ կարևորն են։ Կա ասացվածք .«Դիմավորում են հագուստով,ճանապարհում խելքով», համաձայն եմ, բայց դե սկզբում պետք է գոնե այդ դիմավորելու ցանկությունը լինի չէ՞։ Իսկ մյուս կողմից էլ արտաքին գեղեցկությունը շատ հարաբերական է։ Ինձ համար առաջնային է խնամվածությունը, մարդու դաստիարակությունը հետո նոր մնացածը։

-Հոգեբանների համոզմամբ տղամարդիկ սիրում են պարծենալ իրենց ընտրությամբ, հաճախ պարծենալու լավ առիթ է դառնում խնամված տեսքը, և ինտելեկտուալ լինելը: Ինչո՞վ կանայք կարող են պարծենալ իրենք իրենցով:

-Լինես կին թե տղամարդ, ինքդ քեզնով պարծենալն ու ինքնագովեստով զբաղվելն ամենահեշտն ու ամենաանիմաստ է իմ կարծիքով։ Եթե կա պարծենալու կամ գովելու բան, թող դրա մասին ասեն մյուսները։

-Հմայիչ ու ոճային լինելու համար կա՞ն հստակ նախադրյալներ:

-Հմայքը մարդու ներսից է գալիս, իսկ ոճային լինելու համար երևի թե պետք է մի քիչ տեղյակ լինել նորաձևության տվյալ սեզոնի թռենդերից , մի քիչ էլ կարողանալ համադրել հագուստն ու աքսեսուարները։

 

Եթերից դուրս՝ առօրյաում ինչպի՞սի ոճով Ձեզ առավել հաճախ հնարավոր է տեսնել:

-Առօրյայում ես նախընտրում եմ սպորտային,հանգիստ , պրակտիկ ոճը, հատկապես, երբ երեխայի հետ եմ։

-Ո՞րն է բոլոր ժամանակների սիրելի մեջբերումը: Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

-ժպտա կյանքին ու կյանքը քեզ ժպիտով կպատասխանի:

Լուսանկարները՝ Անի Դաշյանի անձնական արխիվից.

Հեղինակ՝ Էլիզա Բալայան.

ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 5 րոպեի ընթացքում

×
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

Մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ 30 րոպեի ընթացքում


×